Մելբուռնում ավարտվեց Ասիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Հարավային Կորեա-ՈՒզբեկստան հանդիպումը: Խաղի հիմնական ժամանակում կողմերին հաջողվել է անառիկ պահել սեփական դարպասը, իսկ ավելացվածում առավել արդյունավետ են եղել կորեացի մարզիկները: Նրանք երկու անգամ գրավել են մրցակցի դարպասն ու նվաճել կիսաեզրափակչի ուղեգիրը:
Օրվա երկրորդ մրցակցությունում ուժերը չափեցին Չինաստանի ու Ավստրալիայի ընտրանիները: Չինացիները կարողացան դիմադրել միայն առաջին խաղակեսում: Հանդիպման երկրորդ հատվածում ավստրալացիները հետևողականորեն ավելացրին ճնշումն ու հաղթանակի հասան 2:0 հաշվով:
Այսօր կիսաեզրափակչի մյուս երկու ուղեգրերը ձեռք բերելու համար կմրցեն Իրանի ու Իրաքի, Ճապոնիայի ու Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանիները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ